«Ոտքիʹ ելեք, ժողովուրդ. Նիկոլը չպիտի կարողանա …..». Հրանտ Բագրատյան

127

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումն Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։

Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադրբեջանից Նախիջևան գնացող ՏՄ երթևեկությունը Մեղրիում։ Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը, սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։ Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասաց՝ հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ…. Ի վերջո պետության գզուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքիʹ ելեք, ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»: