‼️ «Քո հետ կապված իմ բոլոր երազանքներն անկատար մնացին, տղես». զոհված զինծառայողի մոր գրառումը

182

‼️ «Քո հետ կապված իմ բոլոր երազանքներն անկատար մնացին, տղես». զոհված զինծառայողի մոր գրառումը

 

Հերոս Լևոն Ավետիսյանի մայրը՝ Գայանե Ադամյանը գրել է. «Կյանքիս ամենատխուր Նոր տարին և Սուրբ Ծնունդը…. Իմ լույս տղա, իմ հրաշք Լևոն, դու գիտես, թե ես ինչ ոգևորությամբ ու անհամբերությամբ եմ 8 տարի անընդմեջ սպասել էս տոնին, որ դու գաս ու երջանկությամբ լցնես մեր տունը, որ դու գաս ու ժպիտ բերես մեզ, իմ աշխարհ ու կյանք…

 

Էս տարի մաման չի գրկում քեզ. քեզ մայր հողն ա գրկել, իմ պարծանք։ Բալես, իմ հերոս տղա, կյանքը շատ-շատ դաժան գտնվեց մեր հանդեպ ու տարավ քեզ։ Աշխարհը փուլ եկավ, Լևո՛ն։ Իմ ուրախությունը սուգ դարձավ, արևսսս։ Ինչ էլ ասեմ ու գրեմ, ցավս չի մեղմվի, սիրտս մղկտում ա իմ կյանք, իմ սիրտ Լևոն… Անարդար ու դաժան աշխարհ….

 

Քո հետ կապված իմ բոլոր երազանքներն անկատար մնացին, տղես։ Մաման մեռնի քո ջանին, իմ հպարտություն, իմ հերոս։

Թող լույս իջնի շիրիմիդ, ԻՄ ԼՈւՅՍ…..»: