Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք.

200

Պաշտպանության նախարարությունն է հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք. Կապանի քաղաքապետ

Սյունիքի մարզի ՀՀ տարածքներից մետր քառակուսի անգամ չի տրվել Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Խոսքը գնում է անվտանգության գոտու մասին, մեր զբաղեցրած բնագծերի մասին, որոնցով մենք ապահովել ենք մեր բնակչության անվտանգությունը», — ասաց նա։

Փարսյանն ընդգծեց՝ Ադրբեջանը հետ քաշվելու մասին որևէ բան չի ասել իրենց, ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարությունն է նման հրաման տվել, որ պետք է հետ քաշվենք», — նշեց Կապանի քաղաքապետը։

 

Աղբյուր