Կչեղարկվեն ճանապարհային խախտումների վարչական տույժերը

121

Կչեղարկվեն պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռևս մշակման փուլում գտնվող նախագիծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը:

«Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը դա մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված իրավական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է: Եվ երկրորդ կարգավորումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է, որի դրույթները գլոբալ առումով նաև համապատասխանում են առաջադրված հարցի կարգավորմանը: Հետևաբար՝ որ տարբերակն էլ, որ կիրառելի կլինի, ընդունելի կլինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,-ասել է Արա Ֆիդանյանը