Լարված իրավիճակ Սյունիքի մարզում․ Փաշինյանի դեմ ակցիա պատրաստող սյունեցիների ու նրանց ճանապարհը փակած ոստիկանական ուժերի միջև ծեծկռտուք տեղի ունեցավ․ ուղիղ

835

07:57
Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունեցավ։ Ոստիկանության 6-7 ավտոբուսներն ու այլ մեքենաներ փակել են ճանապարհը։

07:30
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։

07:07
Սյունեցիները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր գնալու է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։