ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ նշանակություն ունի Խուդաֆերինի ջրամբարն Իրանի համար, և ինչու է Ադրբեջանը փորձում տիրանալ դրան

701

Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Իսկ ինչ նշանակություն ունի այդ ջրամբարն Արցախի և Իրանի համար․ Սա շատ խոշոր ջրամբար է, կառուցվել է Արաքս գետի վրա, Իրանի ֆինանսական միջոցներով։ Ջրամբարը հիմնականում օգտագործում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են ինչ-որ կերպ վնաս հասցնել ջրամբարին։ Արաքս գետի վրա կառուցված այս ջրամբարը շահագործվում է 2010 թվականից։ Ջրամբարի կառուցումն ունի 2 նպատակով՝ ստանալ էլեկտրաէներգիա և ոռոգել Իրանի հյուսիսային շրջանի շուրջ 75.000 հա հողատարածք։

Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, հիմա էլ ադրբեջանական կողմը թիրախավորել է ջրամբարը՝ ցանկանալով վնասել այն։ Եթե ադրբեջանցիները վնասեն ջրամբարն, ապա առաջին հերթին այն պատուհաս է դառնալու Իրանի համար։ ։

Մանրամասները՝ տեսանյութում