Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան

336

Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերեվարված զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարազատների ներկայացուցիչները։

«Հիշեցնեմ, երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուր` Փաստինֆո