Իրանը սատարում է ԼՂ հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը

662

Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական ​​աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի մոդելով։

«Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ», – ավելացրել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման և դիտարկման: