Հազը և բրոնխիտը ակնթարթորեն կանցնեն․ Հարկավոր է միայն խմել այս միջոցը քնելուց առաջ

390

Ձմռանը արևի, վիտամինների պակասի և մշտական ցրտի պատճառով մեր իմունիտետը թուլանում է։ Եվ անգամ եթե տաք եք հագնվում, միևնույն է ոչ ոք ապահովագրված չէ գրիպով կամ մրսածությամբ հիվանդանալուց։
Առաջին հերթին վիրուսները անցնում են օրգանիզմ շնչառական ճանապարհով` առաջացնելով հազ, կոկորդի բորբոքում և բրոնխիտ։ Առողջանալը այս դեպքում տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, դրա համար էլ հարկավոր է միանգամից սկսել առողջանալու համար բոլոր քայլերը ձեռնարկել։

Նկատե՞լ եք բրոնխիտի առաջին նշանները, ուրեմն միանգամից պատրաստեք այս ժողովրդական միջոցը, որը օգտագործել են մեր նախապապերը։ Այն համարվում է ամենալավագույներից։

Բաղադրիչներ՝

  • 250 մլ․ կաթ,
  • 1 թեյի գդալ կարագ,
  • 1 թեյի գդալ մեղր,
  • 0,25 թեյի գդալ սննդի սոդա,
  • 1 դեղնուց։

Պատրաստումը՝
Եռացրեք կաթը և սառեցրեք այն։

Ավելացրեք կարագ (կարելի է փոխարինել կակաոյի յուղով)  և մեղր։ Լավ խառնեք։ Այնուհետև ավելացրեք սոդան, ձվի դեղնուցը և ևս մեկ անգամ լավ խառնեք։

եծահասակները ըստ ցանկության կարող են ավելացնել նաև 1 թեյի գդալ կոնյակ։
Խմեք այս դեղամիջոցը 5 օր քնելուց առաջ։ Առաջին արդյունքները դուք արդեն կզգաք հաջորդ առավոտ։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: