Հարաբերություններն ուսումնասիրող 8 հետազոտություններ, որոնք կպատասխանեն ձեզ հուզող մի շարք հարցերի

456

Երբ խոսքը գնում է զգացմունքների մասին՝ թվում է, թե գիտության տեսակետից այն անհնար է բացատրել։ Այնուամենայնիվ գիտնականները տասնյակ ուսումնասիրություններ են կատարել այս թեմայով և մի շարք հետաքրքիր բաներ են պարզել։
Օրինակ հարաբերություններում ի՞նչն է կարևոր՝ գեղեցիկ երեսը, թե մարմինը։ Որ իրավիճակներում են մարդիկ ամենից արագը սիրահարվում և ինչպե՞ս են տղամարդիկ արտահայտում իրենց սերը։

Այս հարցերի պատասխանները դուք կգտնեք այստեղ`

Սեր առաջին հայացքից գոյություն ունի, սակայն հաճախ այն լինում է անպատասխան։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ զգացմունքներն առաջանում են այն մարդկանց մոտ՝ ում զուգընկերներն ավելի գրավիչ են լինում, սակայն ցավոք սրտի, այսպիսի սիրահարվածություններից և ոչ մեկը փոխադարձ չեն լինում։

Կոնեկտիկուտի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդը՝ ով ֆինանսապես կախված է իր երկրորդ կեսից, մեծ հավանականությամբ կդավաճանի նրան։ Այս պնդումը ճշմարտացի է հատկապես, եթե տան աշխատողը կինն է։

Մարդիկ հաճախ սիրահարվում են էքստրեմալ պայմաններում կամ երբ փնտրում են արկածներ։ Հաճախ այսպիսի իրավիճակները անվանում են «Ռոմեո և Ջուլիետայի էֆֆեկտ», երբ դժվարությունները միայն մեծացնում են մարդու գրավչությունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ բաժանումից հետո ամենից շատ տառապում են տղամարդիկ։ Նրանք 3 անգամ ավելի շատ են ենթարկվում դեպրեսիայի, քան կանայք, սակայն միևնույն ժամանակ հետագայում այն չի ազդում նրանց հոգեբանության վրա։ Իսկ ահա աղջիկները մոտ 2 անգամ ավելի երկար են տառապում, և երբեն այդ մտածմունենքրը վերաճում են հոգեկան խնդիրների։

Չնայած տղամարդիկ համարվում են պրագմատիկ, իսկ կանայք՝ թեթևամիտ և ռոմանտիկ, այնուամենայնիվ տղամարդաիկ ավելի արագ են սիրահարվում և սեր խոստովանում։
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են զգում սերը․աղջիկների համար կարևոր է խոսալ և նայել իրենց զուգընկերոջը, իսկ տղամարդկանց համար գլխավորը՝ էմոցիոնալ մտերմությունն է և որևէ ընդհանուր բանով զբաղվելը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ է տղամարդը սիրում իր կնոջը, այնքան ավելի հաճախ է նա ստեղծում այնպիսի միջավայրներ, որտեղ նարնք կկարողանան որևէ ընդհանուր բան անել։

Սերը համ ունի և այն շատ նման է շոկոլադի համի։ Հետազոտությունների համաձայն, եթե դուք մինչև ականջների ծայրը սիրահարված եք, ապա դա հավասարազոր է քաղցրավենիքից կախվածության։ Քաղցրի օգնությամբ հնարավոր է նաև ուժգնացնել ռոմանտիկ զգացմունքները։

Գիտնականները պնդում են, որ երջանիկ մարդկանց գրավչությանը դժվար է դիմանալ և նրանց տրամադրվածությունը վարակիչ է։