Սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք

100

Այսօր ավելի ու ավելի շատ ծնողներ են մտորում երեխաների համար էլեկտրոնային սարքերի օգուտի և վնասների մասին, քանի որ դրանք գնալով ավելի հասանելի են դառնում։
Մի կողմից՝ թվային տեխնոլոգիաներն ընդլայնում են մտահորիզոնը և նոր ու ծավալուն տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ընձեռում, նպաստում են հաղորդակցմանը։ Մյուս կողմից՝ դրանք ավելի հաճախ են կտրում իրական աշխարհից և թմրանյութերից ոչ պակաս կախվածություն են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր 8-18 տարեկան երեխաներն օրական միջինում 7,5 ժամ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց։

Հոգեբանների մտահոգություններն այս կապակցությամբ, թե ինչի կարող են հանգեցնել այս բացասական միտումները․

1.Ծնողների հետ մշտական կոնտակտի բացակայությունը մինչև հինգ տարեկան երեխաների մոտ կարող է հանգեցնել ուշադրության բացակայության, կոգնիտիվ հապաղումների և ուսման մեջ խանգարումների։

2.Շարժուն խաղերի սահմանափակումը մաքուր օդին դանդաղեցնում են ոչ միայն ֆիզիկական զարգացումը, այլև ուղեղի աշխատանքը։

3.Լիարժեք քնի հետ կապված խնդիրներ են ծագում։ 4.Ընկնում է ուսման առաջադիմությունը դպրոցում։
5.Աճում են դաժանությունն ու ագրեսիան։ 6.Հաճախ հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս։ 7.Էլեկտրոնային սարքերը ձեռքից վերցնելու դեպքում հիստերիա է սկսվում։

Եթե դուք նկատեցիք, որ այս կետերից թեկուզ մեկն առկա է ձեր երեխայի մոտ, ապա մտածելու առիթ ունեք, թե որքանով է նա կախված գաջեթներից, և պետք է քայլեր ձեռնարկեք։