Ատամները լվանալիս հաճա՞խ եք նկատում, որ լնդերն այունահոսում են. ահա, թե ինչ է պետք անել…

114

Ներկայումս լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը տարածված խնդիրներից են: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել, պատճառները կարող է պարզել բժիշկը: Իսկ դրանցից ազատվել կարելի է հետևյալ պարզ միջոցների օգնությամբ:
Աղաջրի օգնությամբ հնարավոր կլինի բուժել բերանի խոռոչի ինչպես այլ, այնպես էլ այս խնդիրները:: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև խթանում է լնդերում արյան շրջանառությունը: Բերանը ողողել աղաջրով օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

Լնդերի արյունահոսությունը կարելի է դադարեցնել մերսող խոզանակների օգնությամբ: Դրանք տարբերվում են սովորական խոզանակներից փափկությամբ: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո լնդերը կարելի է մերսել այդպիսի ֆունկցիա ունեցող խոզանակով:

Լնդերի արյունահոսության դեպքում սոդան ևս շատ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում: Քիչ քանակով սոդան պետք է խառնել ջրի հետ, խառնել և քսել լնդերին, ապա լվանալ:
Լնդերի առղոջության համար օգտակար է նաև ուրցը: Ուրցից թուրմ պատրաստել և այդ թուրմով կարելի է ողողել լնդերը:

Լնդերի առողջության և ամրության հարցում հիանալի օգնում է ավոկադոն: Ավոկադոն պայքարում է նաև կարիեսի դեմ: