Եթե իմանաք, թե որքան օգտակար է լոբին ձեր առողջության համար, ապա հաջորդ վայրկյանին կշտապեք խանութ՝ լոբի գնելու

153

Լոբին համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր: Լոբին оգնում է պահպանել մեր առողջությունը:
Լոբին պետք է անպայման ներառել սննդակարգում:

Լոբին նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Ամերիկացի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ օրական ընդամենը 120 գրամ լոբին նվազեցնում է արյան մեջ խոլետերինի մակարդակը է 10 տոկոսով:

Լոբին օգնում է ազատվել փորկապությունից: Լոբին ոչ միայն մաքրում է աղիներն ու կանխում փորկապությունը, այլև կանխում է հաստ ու ուղիղ աղիքներում ուռուցքների առաջացումը:

Լոբին կարող է կարգավորել զարկերակային բարձր ճնշումը: Լոբին պարունակում է կալիում, մագնեզիում ու ֆոլաթթու, որոնք շատ կարևոր են առողջության համար: Կալիումը նվազեցնում է նատրիումի կուտակումն ու օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը: Պաշտպանում է անոթները վնասվածքներից ու աթերոսկլերոզից, ինչպես նաև կանխում է զարկերակային գերճնշման զարգացումը:

Լոբին պաշտպանում է սակավարյունությունից: Լոբին մի քանի անգամ ավելի շատ երկաթ է պարունակում քան միսը, ուստի այն շատ օգտակար է երկաթպակասորդային անեմիայի դեպքում:
Լոբին ունի երիտասարդացնող հատկություն: Այս մթերքի գործածությունը նպաստում է կոլագենի արտադրմանը, ինչի շնորհիվ էլ մաշկը հարթ ու ձիգ է մնում:

Լոբու օգնությամբ կարելի է նիհարել: Լոբին ոչ միայն նիհարեցնում է, այլ նաև կանխում է հետագայում քաշի ավելացումը: Նաև ամրապնդում է իմունային համակարգը: