Շաբաթական քանի անգամ է պետք ցնցուղ ընդունել

142

Գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով չօգտվել տաք ցնցուղից և չստիպել երեխաներին շաբաթական մենք անգամից ավել լոգանք ընդունել։ Օճառի և տաք ջրի հաճախակի ազդեցությունը մաշկի վրա անբարենպաստ է ազդում առողջության վրա,– մասնագետների կարծիքը հրապարակել է Playboy ամսագիրը։
Ամեն օր օճառով մարմինը լվանալը վնասակար է. այս սովորությունը զրկում է մաշկը ճարպային թաղանթից, ինչը բերում է չորության, թեփի և քորի։ Ինչ վերաբերում է տաք ցնցուղին, որքան էլ որ տարօրինակ չհնչի, այն ջրազրկում է մաշկը։

Գիտնականները նաև գտնում են, որ ամենօրյա ցնցուղը հանում է մարմնի վրայից անհրաժեշտ մանրէները, որոնք թույլ են տալիս պահպանել մարդու իմունային համակարգը։

Մաշկաբանները խորհուրդ են տալիս լողանալ ոչ թե տաք, այլ գոլ ջրով, ցնցուղ ընդունել ոչ ավել քան երեք րոպե և անպայման լոգանքից հետո մաշկի խոնավեցնող քսուկ օգտագործել։ 6-11 տարեկան երեխաները լոգանք պետք է ընդունեն շաբաթական մեկ կամ երկու անգամ, հակառակ դեպքում իմունիտետը կարող է վտանգի ենթարկվել։

Այս հայտարարության տակ ստորագրել են Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները։