Ես կորած փաստաթուղ էի փնտրում, փոխարենը գտա ամուսնուս անձնագիրն ու ինչ-որ ջահել աղջկա անունով թարմ անձնագիր ու վիզաներ

96

Ես միշտ ամուսնուս ազնիվ մարդ եմ համարել, ու մտքովս անգամ չի անցել, որ նա ընդունակ է ինձ երբևէ դավաճանել։ Հա, ճիշտ է, նա հաճախ է գործից տուն գալիս ուշացած, բայց լավ փող է վաստակում, աշխատած փողը տուն է բերում։
Երբեմն գործուղումների է մեկնում։ Մի օր՝ Տյումեն, մի օր՝ Մոսկվա։ Ես անձամբ եմ նրան ճանապարհել օդանավակայանից (վարորդական իրավունք ունեմ)։

Ուրեմն մի օր վարորդական իրավունքս կորցրի, պիտի ավտոդպրոցի թղթերը հավաքեի, բայց արդեն քանի տարի աչքովս չէին ընկել։

Ամբողջ տունը տակնուվրա արեցի, բայց այդպես էլ չգտա։ Արդեն պատկերացրի՝ ինչպես է ամուսինս հետս կռվելու ու ասի՝ ինչքան ցրված եմ և այլն։

Որոշեցի փնտրել ամուսնուս աշխատասեղանի դարակներում։ Սեղանի ներքևի դարակը միշտ փակ էր։ Ամուսինս այդ դարակի մասին խոսում էր ասես մի սուրբ տեղի մասին, որտեղ աշխատանքային կարևոր թղթեր են պահվում, ու ես իրավունք չունեմ էդտեղ տնտղելու։

Այդ օրը բանալին սեղանի կողպեքից կախված էր։ Ըստ երևույթին ուշանում էր աշխատանքից ու մոռացել էր, ես էլ քանի որ վախենում էի նրան նորից բարկացնել, ու առհասարակ, վարորդական իրավունքի համար նորից քննություն չէի ուզում տալ, որոշեցի էնտեղ էլ նայել։
Դարակում անհասկանալի փաստաթղթերով թղթապանակներ կային։ Ես արագ հանեցի ու սկսեցի թերթել։ Ինչ-որ ծրագրեր, նախագծեր, գրացուցակներ։ Ու հանկարծ թղթապանակներից մեկից երկու արտասահմանյան անձնագիր ընկան։ Դա շատ տարօրինակ էր, որովհետև ես ու ամուսինս միասին արտերկիր չէինք մեկնել՝ նախընտրելով տեղական առողջարանները։ Իսկ վերջին ժամանակներս առողջական խնդիրների պատճառով գերադասում էինք հանգիստն ու առողջությունը համատեղել առողջարանում։

Բացեցի առաջին անձնագիրը՝ մեկնման ու վերադարձի կնիքներ։

Այնուհետև շատ էջերում THAILAND, VIETNAM տարբեր կնիքներ կային ամսաթվերով։ Լրացված էջերից մեկին Արաբական Միացյալ Էմիրությունների վիզայի կնիքն էր։

Փառք Աստծու, մեր շենքի մոտ մի զբոսաշրջային գործակալություն կա։ Էնտեղ աղջիկները հաստատեցին իմ ամենավատ մտքերը․ այո, ամուսինս նշված օրերին իրոք մեկնել էր այդ երկրներ։  Իսկ վերջին նոր ստացած վիզան դեռ օգտագործված չէր, այսինքն մոտ ժամանակներս պիտի մեկներ։

Դա իսկական ցնցակաթված էր, քանի որ մյուս անձնագիրը մի ջահել աղջկա անունով էր ու նրանում էլ կար Էմիրությունների չօգտագործված վիզան։

Ես որոշեցի առայժմ բան չասել ամուսնուս ու հետևել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։

Մի քանի օր սովորական հունով ընթացան, բայց մի օր տուն եկավ ու պատմեց Մոսկվա կատարելիք գործուղման մասին։

Հետո մտավ իր աշատասենյակ ու սկսեց համառորեն փորփրել դարակները։ Մտնում եմ ներս ու քթի տակ ցույց տալիս երկու արտասահմանյան անձնագրերն ու հարցնում․

-Չլինի՞՝ սրանք ես փնտրում։

-Սրանք,- կտրուկ պատասխանեց նա ու ճանկեց անձնագրերը։- Եթե իմ թղթերի մեջ քիթդ խոթես, առհասարակ տնից կվռնդեմ։

Իսկ ես միամտաբար սպասում էի, թե ոտքերս կընկնի, այնինչ մի բան էլ ես պարտք դուրս եկա, ինչ է թե գտել էի իր գերգաղտնի փաստաթղթերը։

Առավոտ կանուխ նա տաքսիով օդանավակայան մեկնեց։  Այս անգամ «Առայժմ, սիրելիս» կարգի բառեր ու հրաժեշտի համբույրներ չեղան։ Նույնիսկ ուտելիքի փողը սովորականից զգալիորեն պակաս էր թողել։

Իսկ այ հիմա մտածում եմ․ «Արժե՞ր առհասարակ ձեռք տալ էդ անձնագրերին»։ Միգուցե երբեմն պետք է աչք փակել տղամարդկանց փոքրիկ չարաճճիությունների վրա, մանավանդ, երբ տղամարդը լավ է վաստակում ու հոգ տանում ընտանիքի անդամներին։

Գուցե բավարարվենք հայրենական առողջարաններով՝ պահարանում (դե կամ էլ՝ սեղանի դարակում) կմախքներ փնտրելու փոխարեն։

ՀԳ Վարորդական իրավունքի վկայականը հետո այնուամենանյիվ գտա՝ մյուս վերարկուիս գրպանում։