Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում: Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:
- Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
- Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
- Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:
- Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
- Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ:
- Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
- Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:
- Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
- Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը: