Գլխի որոշակի հատվածներում նկատվող մշտական ցավը կարող է վկայել այլ օրգանների խնդիրների մասին

143

Այուրվեդյան բժշկության համաձայն՝ գլխի որոշակի հատվածներում նկատվող մշտական ցավը կարող է վկայել բացարձակապես այլ օրգանների խնդիրների մասին:
 

Ընդ որում՝ յուրաքանրյուր հատվածի ցավը պայմանավորված է լինում այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարումներով:

Ստորև բերված նկարում ներկայացված է, թե որ հատվածի ցավը ինչ խնդրով է պայմանավորված:

Ինչի մասին է վկայում մշտական գլխացավը

1. Լարվածություն և լնդերի ու ատամների վարակներ: 2. Ակնագնդերի հատվածի ցավը վկայում է օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակի մասին: 3. Ակնակապիճների հատվածի ցավն առաջանում է գաստրիտի ժամանակ:

4. Ստամոքսի բորբոքային հիվանդություններ: 5. Այս հատվածի ցավերը պայմանավորված են լինում խոցային հիվանդությամբ: 6. Աղիների աշխատանքի խանգարումներ:

7. Արգանդափողերի խնդիրներ: 8. Երիկամների հիվանդություններ: 9. Միզուղիների հիվանդություններ: 10. Նյարդացավեր (նևրալգիաներ): 11. Կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) զարգացում:
12. Քունքի հատվածի ցավն առաջանում է գլխուղեղի և ողնուղեղային նյարդի աշխատանքի խանգարման դեպքում:

Բուժարարները սակայն նշում են, որ այս հատվածների ցավերը կարող են իսկապես պայմանավորված լինել առողջական այլ խնդիրներով, միայն եթե կրում են երկարատև ու պարբերական բնույթ: