Ամուսինը նկատելով, որ օրեցօր վատանում է կնոջ ինքնազգացողությունը, որոշում է դիմել հարևանին

104

Ամուսինը տեսնելով, որ օրեցօր վատանում է կնոջ ինքնազգացողությունը և օր-օրի ավելի թույլ  է զգում իրեն, որոշեց դիմել հարևանին:
-Խնդրում եմ, ե՛կ և զննի՛ր կնոջս: Միգուցե կարողանաս հասկանալ նրա հիվանդությունը:

-Ախր ես ոչ թե բժիշկ եմ, այլ անասանբույժ:

-Հասկանում եմ, բայց չէ՞ որ բժշկությունից հասկանում ես: Հնարավոր է՝ ախտանշաններից կռահես, եթ ինչ թաքնված հիվանդություն է այդպես մաշում նրան:

Հարևանը ստպված, չկարողանալով այլևս մերժել, որոշում է ամեն դեպքում այցելել նրա կնոջը:
Ի՞նչ բողոքներ ունեք:

— Թույլ եմ շատ, ախորժակ չունեմ, ոչինչ չեմ կարողանում ուտել, դժվարանում եմ անգամ վեր կենալ անկողնուց:

Տարակուսած հարևանը դուրս գալուց մեկուսի ասում է հիվանդ կնոջ ամուսնուն:

-Մի երկու օր էլ սպասեք: Եթե ոչինչ չփոխվի, անհապաղ մորթեք: