Բաղադրամասեր`
- 2 բաժակ թթվասերին ՝ 2 բաժակա շաքարավազ,
- 0.5 կգ կարագ,
- 1թգ. սոդա,
- 5 հատ ձու,
- 2 տուփ խտացրած կաթ,
- շոկոլադ
- ալյուր
Պատրաստման եղանակը`
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին: Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: