Հայեր և բասկեր. փաստեր, որոնք ապացուցում են, որ հայերը եղել են բասկերի նախնիները

58

XIX դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը, ով բասկերի՝ եվրոպական հնագույն ազգության, որը ապրել է Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում, պատմության հետազոտող է, որոշեց հայերեն սովորել : Երկու ամիս շարունակ դասընթացներ անցնելուց հետո Դոջսոնը նկատեց, որ հայերեն շատ բառեր համապատասխանում են բասկերենին :
Զարմանալի լեզվաբանական համընկնումների մասին Դոջսոնը 1884-ին  «Բասկերեն» ամսագրում տպագրեց «Բասկերեն բառերը հայերենում» հոդվածը : Դոջսոնի կողմից նկատված բառերի քանակն անցնում էր 50-ից : Այդպիսի բառեր են, օրինակ՝ բասկերեն «չար» – հայերեն «չար», բասկերեն «զատ» – հայերեն «զատ» բառերը և այլն :

Մի քանի տասնամյակ անց բասկ լեզվաբան Բեռնարդո Էստորնես Լասան բասկական Իսաբա գյուղում տեղական լեգենդ արձանագրեց այն մասին, որ գյուղը հիմնաժել են հայերը, որոնք Նավարայի առաջին բնակիչներն էին ու բասկերի ազգի նախնիները : Լեգենդում նշվում է, որ բասկերի նախահորը անվանում էին Հայթոռ, նա եկել էր Հայաստանից իր ընտանիքի հետ և ընտանիքի անդամների պատվին Նավարայում յոթ բնակատեղի է հիմնել : Ասվում է նաև, որ այս հայերը գիտեին մետաղ վերամշակելու գաղտնիքը : Գյուղի արխիվում հետագայում գտնվել է հնագույն ձեռագիր՝ պատմական ժամանակագրություն, որը հաստատում է վերոնշյալ լեգենդը : Բացի դրանից, Իսաբա գյուղում մինչ օրս գոյություն ունի ճանապարհ, որը կրում է Էրմինիա անունը :

Ավելի ուշ գտնվել են առավել հին աղբյուրներ, որոնք հաստատում են հայերի և բասկերի կապը : XVII դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր գրքում (1610 թ.) գրել է, որ Համաշխարհային ջրհեղեղից հետո պատրիարք Թուբալը և նրա մարդիկ հաստատվել են Իսպանիայի արևելյան ափին և խոսել են հայերենով :

1928 թ. հայտնի գերմանացի լեզվաբան Յոզեֆ Կարստը հրապարակել է իր տարիների ուսումնասիրության արդյունքները, որոնցում ներկայացնում է ավելի քան 300 բասկա-հայկական լեզվական համընկնումներ ու քերականության և հնչյունաբանության տարրեի մեծաքանակ համապատասխանություններ : Հիմնվելով սրա վրա՝ Կարստը եկել է երակացության որ բասկերենն ու հայերենը մեկ լեզվաբանական տիպի երկու տարատեսակներ են, որը կոչել է ալարոդյան :

Հետագայում Կարստը ևս մի քանի գրքեր է հեղինակել, բերելով նոր օրինակներ, տվյալներ ու ապացույցներ. բասկերեն՝ ելք – հայերեն՝ ելք, բասկերեն՝ եթե – հայերեն՝ եթե, բասկերեն՝ ժառաունսի – հայերեն՝ ժառանգել, բասկերեն՝ մուռունչա – հայերեն՝ մռնչոց, բասկերեն՝ թոյլ – հայերեն՝ թույլ, բասկերեն՝ լայնո – հայերեն՝ լայն, բասկերեն՝ հաստադուն – հայերեն՝ հաստատուն և այլն : 

Գիտնականները նմանություններ են գտել նաև հայկական ու բասկյան տեղանունների միջև. բասկերեն՝ Աստարակ (բնակավայր Ֆրանսիայի հարավում) – հայերեն՝ Աշտարակ, բասկերեն՝ Գորիս (բնակավայր Բասկոնիայում) – հայերեն՝ Գորիս, բասկերեն՝ Դեբեդ (գետ Բասկոնիայում) – հայերեն՝ Դեբեդ, բասկերեն՝ Արաքսես (գետ Բասկոնիայում) – հայերեն՝ Արաքս :

Վերջերս ևս մի բացահայտում է իրականացվել՝ շնորհիվ գենետիկների հետազոտությունների : Հայտնի է, որ հայերը ունեն խնդիր՝ կապված ոսկրածուծի դոնորության հետ. հայի ոսկրածուծը կարելի է փոխարինել միայն մեկ այլ հայի ոսկրածուծով : Այդ իսկ պատճառով գիտնականները ակտիվորեն զբաղվում են հայերին համապատասխան դոնորական հյուսվածքի փնտրտուքով, և ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ հայերի ոսկրածուծին առավել մոտ է հենց բասկերի ոսկրածուծը :