Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է մահանում

162

Բոլորիս հայտնի է, որ երբ տանը որևէ մեկը մահանում է, հայելիները փակում են սպիտակ սավաններով կամ թեքում դեպի պատը:
Հնում կարծում էին, որ մարդու հոգին, լքելով մարմինը, կարող է մտնել հայելու մեջ և մնալ այնտեղ՝ ելք ու հանգստություն չգտնելով: Եվ դժբախտություն կլինի, եթե որևէ տեղ մնա այդ հայելին:

Դու անգամ կարող եք ստուգել՝ ձեր տան հայելին հոգիներ արդյոք պարունակում է, թե ոչ: Ասում են՝ իբր հոի պարունակող հայելիների առջև դրված եկեղեցական մոմերը հանգչում են: Նմանատիպ հայելիներից խորհուրդ է տրվում ազատվել՝ այդ կերպ ազատվելով նաև անիծված հոգիներից:
21-րդ դարում մարդիկ սկսել են թերահավատորեն վերաբերվել բազմաթիվ հավատալիքների և նշանների, բայց հաճախ կարող ենք լսել այն հարցը, թե ինչու են փակում հայելիները, երբ մարդ է մահանում տանը:

Հետևաբար, մարդիկ չեն ուզում վտանգի ենթարկել իրենց կյանքը, քանի որ մահը դեռևս անսպասելի երևույթ է՝ ի տարբերություն շատ այլ բաների, և մարդիկ վախ ունեն ամեն տեսակ անհայտ բաների նկատմամբ, ուստի նրանք նախընտրում են հետևել մեր նախնիներից ստացված գիտելիքներին: