Ինչպե՞ս ստուգել՝ արդյո՞ք մեղրն անարատ է, թե՞ ոչ. մեկընդմիշտ հիշեք սրանց մասին և այլևս չեք շփոթի

1106

Մեղրի անհավանական օգտակար ու բուժական հատկությունների մասին բոլորս գիտենք:
Սակայն ի՞նչ գիտենք մեղրի մասին և արդյո՞ք կարողանում ենք անարատ մեղրը տարբերել շաքարով ստացված քաղցր զանգվածից:  Ահա այս հարցում չխաբվելու և անարատ մեղրը մեկընդմիշտ ճանաչելու համար առաջարկում ենք ձեզ իմանալ որոշ հատկություններ մեղրի մասին:

1լ տարան պարունակում է 1,5 կգ մեղր, եթե, իհարկե, այն անարատ է: Անջրդի, քարքարոտ վայրերի ծաղիկներից ստացված մեղրը կարող է 20-40 գր ծանր կշռել, այսինքն՝ 1 լիտրը կպարունակի 1520-1540 գր մեղր: Իսկ ջրառատ տեղանքից կամ անտառային ծաղկատեսակներից ստացված մեղրը 20-40 գր պակաս է կշռում (1480-1460գր):

Եթե մեղրն անարատ է, կարելի է տասնյակ տարիներ պահել, դրանից որակը չի ընկնի:

Մեղրի անարատ լինելը տանը կարելի է ստուգել մի քանի ձևով, ահա դրանք.
1. Մեղրի մեջ չոր լավաշի կամ հացի կտոր մտցնել, եթե փափկեց, կակղեց, ուրեմն՝ մեղրը անարատ չէ, անարատի դեպքում լավաշն ավելի է չորանում:

2. Կարելի է թղթի մի ծայրից այրել։ Եթե թուղթն այրվելով հասնի մեղրին ու մարի, ուրեմն՝ մեղրը մաքուր է, եթե շարունակի վառվել, մաքուր չէ:

3. Գդալով մեղրը պահել կրակի վրա։ Եթե շաքարի նման կապույտ բոցով այրվեց, շաքարաջուր կա մեջը, եթե ածխացավ ու չայրվեց, անարատ է:

4. Կարելի է նաև մեղրը լուծել թունդ գույնի անանուխի թուրմի մեջ։ Եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվեց, ուրեմն՝ մեղրը մաքուր է:

5. Մեղրն ամանից դատարկելիս չպետք է կտրվի, ծորալով պետք է հոսի՝ ծալքերով կուտակվելով իրար վրա: Եթե մեղրը հոսի, ծակելով իջնի հատակին՝ ձագարաձև փոս առաջացնելով, ուրեմն՝ մաքուր չէ:

6. Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում են մեղրի մեջ և պտտեցնում իր առանցքի շուրջը։ Եթե թանաքի բծեր առաջանան, ուրեմն՝ մեղրի մեջ ջրային մասը շատ է:

7. Բյուրեղացած մեղրը մատներով տրորել։ Եթե մեղրը մաքուր է, բյուրեղիկները պետք է շուտ հալվեն: