Հավի կոտլետի պատրաստման շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմս

472

Բաղադրիչներ

  • հավի ֆարշ — 650 գ
  • ձու — 1 հատ
  • պաքսիմատ — 2 ճ/գ
  • սխտոր — 1 պճեղ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ — ըստ ճաշակի
  • Միջուկի համար՝
  • կարագ — 120 գ
  • սխտոր — 2 պճեղ
  • մաղադանոս
  • պանիր — 50 գ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ կարագը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը, քերած պանիրը, սխտորն ու աղը։
Պոլիէթիլենային ձեռնոցներով խառնում ենք միջուկը։

Թեյի գդալի օգնությամբ ստանում ենք գնդիկներ։

Ստացված գնդերը դնում ենք սկուտեղի մեջ, ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու պահում սառնարանում։ Հավի աղացած միսը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, պաքսիմատը, սխտորը, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։

Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք, ապա ստացված զանգվածը բաժանում ենք 8 մասի, ապա ձևավորում ենք կոտլետները՝ մեջտեղի հատվածում դնելով կարագով պատրաստած միջուկը։

Կոտլետները ձևավորելուց հետո պատում ենք պաքսիմատով։

Կոտլետները բոլոր կողմերով տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ 7-8 րոպե, միջին կրակի վրա։

Ստացվում են չափազանց համեղ կոտլետներ։ Կարող ենք վայելել։

Բարի ախորժակ։