Խանութում մի աղջիկ նրան անվանեց «ճարպագունդ», իսկ նրա պատասխանը ուղղակի բոլորի մոտ հիացմունք առաջացրեց…

63

Խանութում մի երիտասարդ աղջիկ մի գեր կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ արեց, կինը որոշեց նրան պատասխանել նամակով և նամակը տեղադրեց Համացանցում:

«Ես կարծում եմ, որ դու հիշում ես ինձ: Ես այն 100 կիլոգրամանոց կինն եմ, որին դու ճարպագունդ անվանեցիր; Ես այդ ժամանակ տան համար մթերք էի գնում: Ես հեռախոսիս մեջ մթերքների ցանկն էի նայում, որպեսզի համոզվեմ, որ ոչինչ չեմ մոռացել: Աղջիկս հաղորդագրություն էր գրել, և ես կարդալով այն ծիծաղեցի:

Եվ քեզ թվում էր, որ ես չէի տեսնում ու չէի լսում, թե ինչ է կատարվում շուրջս; Ես կարողացա համբերությամբ լսել բոլոր վիրավորանքները, որ դու ասում էիր իմ հասցեին: Ես ի դեպ շատ ուժեղ եմ, ուշադրություն չեմ դարձնում ամեն մանրուքի վրա: Դու ասացիր քո ընկերոջը, որ ես խղճուկ եմ, որ այդքան հաստամարմին եմ, որ դու ինձ խղճում ես: Բայց ասա ինձ, ինչու՞ ես ինձ խղճում: Դու ընկերոջդ ականջին քչփչացիր, որ ինձ նմանները երկար չեն ապրում:

Ես նույնիսկ նկատեցի, թե ինչպես ինձ ոտքից գլուխ չափեցիր ու ասացիր, թե ինչպես չեմ ամաչում փողոց դուրս գալ, հավանաբար տանը հայելի չունեմ և ինձ կողքից չեմ տեսնում: Նկատեցի ինչպես զզվանքով նայեցիր իմ կողմն ու ասացիր. «ճարպագունդ»:

Բայց ուզում եմ, որ իմանաս, ես 4 երեխաների մայր եմ, հիանալի հոգ եմ տանում նրանց մասին և ինձ համար կարևորը երեխաներիս ու ընտանիքիս բարօրությունն ու բարեկեցությունն է: Եվ երբեք մտքովս չի անցել ամաչել մի քանի ավելորդ կիլոգրամների համար, չնայած դեմ չէի լինի ազատվել դրանցից: Ես ինձ սիրում եմ այսպիսին և եթե քեզ կամ ուրիշ այլ մարդկանց դա դուր չի գալիս, կարող են պարզապես ինձ չնկատել: Կարևորն այն է, որ ես ունեմ սիրող ամուսին և ես երջանիկ եմ:

Իսկ քեզ մոդելի կազմվածքով գեղեցկուհի կուզեի ասել, որ նկատեցի նաև, թե ինչպես էր ընկերդ աչքով անում գեղեցիկ վաճառողուհուն, մինչ դու զբաղված էիր իմ ավելորդ կիլոգրամները հաշվելով: Ամեն դեպքում ես քեզ երջանկություն եմ մաղթում, երջանիկ եղիր այնքան, որ երբեք ժամանակ չունենաս այլ մարդկանց մասին խոսելու և երբ հաջորդ անգամ կքննադատես ինչ որ մեկին, մի պահ պատկերացրու քեզ նրա փոխարեն, հիշիր իմաստուն արտահայտությունը. մի դատվիր որ չդատվես»: