Ձեր զուգարանակոնքը մշտապես կփայլի մաքրությունից և թարմ օդը ապահովված կլինի հենց այս հասարակ միջոցի շնորհիվ

107

Զուգարանում տհաճ հոտը դժվար հաղթահարելի խնդիր է և այդ խնդրի հետ բախվում են գրեթե բոլոր տներում: Առաջարկվում են բազմաթիվ քիմիական միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է արագ ազատվել տհաճ հոտից, բայց գաղտնիք չէ, որ դրանք շատ վտանգավոր են առողջության համար: Ստորև առաջարկվում է այլընտրանքային միջոց, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում:
 

Անհրաժեշտ է

1 և 1/3 բաժակ սոդա

½ բաժակ կիտրոնաթթու

30 կաթիլ նարդոսի եթերային յուղ

30 կաթիլ անանուխի եթերային յուղ

30 կաթիլ կիտրոնի եթերային յուղ

Պատրաստման եղանակը: Սոդան խառնել կիտրոնաթթվի հետ, ավելացնել եթերային յուղերը և լավ խառնել բոլոր բաղադրիչները: Ստացված զանգվածը հեղուկացիրի օգնությամբ թեթևակի խոնավացնել, որպեսզի հնարավոր լինի պարկուճներ ստանալ:
Այդ պարկուճները տեղավորել սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ և թողնել մինչև լիովին չորանան: Չորացած պարկուճները տեղադրել ապակե տարայի մեջ: Միջոցը պատրաստ է օգտագործման համար:

Պարկուճները գցել ջրի բաքի մեջ և մի քանի րոպե անց ջուրը քաշել: