Արմունկների, ծնկների ու թեւատակերի հավածում լաքաների պատճառը մաշկի վրա մեռած բջիջների կուտակումն է, մաշկի անընդհատ շփումը հագուստի եւ չոր մակերեսների հետ:
Եթե չեք թաքցնում մարմնի այդ մասերը, ապա փորձեք դրանք ճերմակեցնել տնական պարզ միջոցով:
Անհրաժեշտ է
- 2 ճ. գդալ ալյուր
- 2 ճ. գդալ կարտոֆիլի հյութ
- 2 ճ. գդալ բազուկի հյութ
Խառնեք բաղադրիչները ապակյա տարայի մեջ: Տաք ջրով թրջած սրբիչը 5-10 րոպեով դրեք արմունկին կամ թեւատակին: Դա կօգնի փափկացնել մաշկն ու բացել ծակոտիները: Քսեք խառնուրդն ու թողեք մինչեւ չորանա: Ապա ձիգ սպունգով հեռացրեք չորացած քսուկը:
Արդյունքը կերեւա արդեն առաջին անգամից, իսկ մաշկը պիգմենտներից լիարժեք կմաքրվի 3 շաբաթ անց: