Ինչպես համոզվել, որ բրինձն օրգանական է, և դուք պլաստմասսայի կտորներ չեք ուտում

153

Ամեն տարի Չինաստանը 1,4 մլն տոննա բրինձ է արտադրում արտահանման համար: Չինաստանը համարվում է բրնձի ամենախոշոր մատակարարն աշխարհում:
Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ կորեական մամուլը հոդված հրապարակեց այն մասին, որ չինական բրինձը վտանգավոր է առողջության համար և պատրաստված է պլաստմասսայից:

Կորեացիները պնդում են, որ չինական բրինձը պատրաստվում է կարտոֆիլի օսլայից և պլաստմասսայից:

Բարեբախտաբար, արհեստական բրինձը հեշտ է տարբերել օրգանականից: Ահա թե ինչպես պետք է տարբերել կեղծ բրինձը բնական արտադրանքից:
1.Մեկ բաժակ ջրի մեջ մեկ գդալ բրինձ ավելացրեք ու նայեք, թե ինչ է կատարվում: Եթե բրինձն օրգանական է, այն կմնա ջիր հատակում, իսկ արհեստականը կբարձրանա ջրի վրա:

2. Վերցրեք մի քանի հատիկ բրինձ և ծեծեք․ եթե հատիկները վերածվեն սպիտակ փոշու, ապա բրինձն օրգանական է, իսկ եթե նման փորձարկումից հետո դեղին հետքեր մնան, ուրեմն՝ բրինձն արհեստական է ու պատրաստված է սինթետիկ նյութերից:

3. Եթե բրնձի հատիկներն այրում եք կրակով, և վերջիններս այրվում են, ապա որևէ դեպքում նման մթերքը պետք չէ օգտագործել:

4. Մի բուռ բրինձ եփեք ու լցրեք պլաստմասսե տարայի մեջ և թողեք մի քանի օր: Տարան չպետք է դնել սառնարանում, այլ պետք է թողնել որևէ տաք տեղում և սպասել․ եթե բրնձի վրա բորբոս է հավաքվում, ապա այն օրգանական է, և կարող եք հանգիստ օգտագործել սննդի մեջ:

Ցանկացած սննդամթերք օգտագործելուց առաջ համոզվեք, որ այն չի պարունակում արհեստական նյութեր: