Մաշկը ամենամեծ օրգանն է: Մաշկի վրա արտահայտվում են բոլոր ներքին խնդիրները:
Դեմքի վրա ի հայտ եկած պզուկները պիգմենտային հետքերը, ցանը վկայում են, որ ներքին օրգանները նորմալ չեն աշխատում: Ահա թե ինչպես կարելի է իմանալ, թե որ օրգանի հետ կապված խնդիր կա:
Ճակատի վրա պզուկները կապված են միզապարկի և բարակ աղիքի հետ: Վիճակը լավացնելու համար պետք է շատ ջուր խմել, հրաժարվել ալկոհոլի օգտագործումից, ուտել թարմ բանջարեղեն և քնել բավարար չափով:
Հոնքերի միջև հատվածը կապված է լյարդի հետ: Եթե այդ հատվածում պզուկներ են հայտնվում, ապա պետք է մաքրել լյարդը: Օգտակար են զբոսանքները մաքուր օդում:
Աչքերի «պարկերը» կապված են երիկամների հետ: Այս հատվածում պզուկներ, ցան հայտնվելը վկայում է այն մասին, որ երիկամները լավ չեն աշխատում: Պետք է խուսափել կոֆեինի, քաղցր ըմպելիքների, ալկոհոլի օգտագործումից: Խմել շատ ջուր:
Քիթը ցույց է տալիս սրտի վիճակը
Քթի վրա պզուկներ հազվադեպ են հայտնվում, սակայն քթի վրա հաճախ են հայտնվում սև կետեր: Դրանք չի կարելի անտեսել: Պետք է հետևել զարկերակային ճնշմանը և խոլեստերինի մակարդակին:
Այտերի վերին հատվածը կապված է թոքերի հետ: Խուսափեք ծխելուց և ծխող մարդկանց միջավայրից:
Բերանը և կզակը արտացոլում են ստամոքսի վիճակը: Պետք է կանոնավորել սնունդը, շատ մրգեր ներառել սննդակարգում:
Ստորին ծնոտը և պարանոցը կապված են հորմոնների հետ: Այս հատվածում պզուկների կամ մաշկային որևէ խնդրի առաջացումը հնարավոր է վկայում են ջրազրկման մասին, նշանակում է, որ աղի սնունդը գերակշռում է սննդակարգում, կոֆեինը, համեմունքները պետք է սահմանափակել: