Կենդանակերպի ամենաագրեսիվ նշանները, ում աչքին ավելի լավ է չերևալ զայրույթի պահին

74

Վիճակագրությունը ցույց է տալիս,, որ Կենանակերպի որոշ նշաներ առավել հակված են ագրեսիային և կոնֆլիկտայնությանը: Չնայած, պետք է նշել, դա հաճախ պայմանավորված է նրանով, որ նրանք չեն սիրում կեղծել և դիմացինի երեսին ասում են այն, ինչ կարծում են:
Կարիճ

 

Մարս մոլորակը իր հետք է թողել այս նշանի վրա, և նրան կարելի է վստահաբար անվանել կռվարար և ագրեսիվ: Ի տարբերություն Խոյի, Կարիճի զայրույթն ավելի լուրջ է և կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ: Կարիճը տանել չի կարողանում երկերասանությունը և դրա պատճառով հաճախ տուժում է: Եթե Կարիճը ձեր գլխին է թափում իր զայրույթը, ապա իմացեք, որ նա դա երկար է կուտակել իր մեջ: Կարիճին հունից հանում է դավաճանությունը:

Խոյ

Խոյերն իրենց ագրեսիվությամբ հետ չեմ մնում Կարիճներից և դա զարմանալի չէ, քանի որ նրանց կառավարում է ռազմատենչ Մարսը: Շատ հաճախ Խոյերը չեն էլ մտածում հետևանքների մասին, կարևորը այդ պահին զայրույթը արտահայտելն է: Նա չի կարողանում թաքցնել իր հույզերը: Զայրույթի մեջ նա չի կարողանում զսպել իրեն, սակայն զայրույթը շատ արագ անցնում է: Խոյին կարող է հունից հանել ամեն ինչ, ամեն մանրուք: Խոյերը նաև անհամբեր են և չեն սիրում ենթարկվել: Այս ամենով հաներձ նրանք հիանալի ղեկավարներ են և նրանց ղեկավարության տակ գտնվող աշխատակիցները մշտապես ապահովված են աշխատանքով և բարձր աշխատավարձով:

Ջրհոս
Չնայած, որ Ջրհոսները ազատատենչ և անկախ էակներ են, նրանք պակաս ագրեսիվ չեն: Ջրհոսը հատկապես ագրեսիվ է դառնում իր ազատությունը և իր իրավունքները պաշտպանելիս և դա արդարացված է: Միակ բանը, որ հունից հանում է Ջրհոսներին նրանց ազատության սահամանափակումն է, նրանք տանել չեն կարողանում նաև խանդը: Նրանց զայրույթը հասնում է գագաթնակետին, երբ ինչ որ մեկը նրանցից ինչ որ բան է պահանջում և նրանց ասում են. դու պարտք ես կամ դու պարտավոր ես: