Մեր օրերում մարքող միջոցների պակաս չի զգացվում: Վաճառակետերը ողողված են մաքրող միջոցների հսկայական տեսականիով: Բայց այլ հարց է, թե դրանցից որոնք են կարողանում ցանկալի և 100 տոկոսանոց արդյունք ապահովել, ինչպես նշվում է պիտակների վրա և գովազդներում:Բացի այդ դրանք իրենցից ներկայացնում են քիմիական ակտիվ նյութեր, որոնք չափազանց վտանգավոր են առողջության համար:
Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող մի հրաշք միջոց, որի օգնությամբ հհնարավոր կլինի կատարյալ մաքրություն հաստատել խոհանոցում, փայլեցնել կաթսաները, թավաները, մաքրել գազօջախի դժվարանցանելի հետքերը, ջեռոցը, դռների բռնակները և այլն:
Պահանջվում է ընդամենը 2 բաղադրիչ
1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ
1 թեյի գդալ սոդա
Բաղադրիչները խառնել, ստացված մածուկը քսել մակերեսին և թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ փափուկ սպունգով: