Իդեալական դիետա, որը սենսացիա է դարձել ողջ աշխարհում

102

EnterTrain-ը ներկայացնում է շատ արդյունավետ դիետա, որը գրավել է ողջ աշխարհը:

Այն այդպես էլ անվանել են՝ «Սենսացիա»:
 

Դիետան չափավոր ցածր կալորիական և բավական երկարատև է. դրան հետևել կարելի է մինչև 3 շաբաթ:

Դիետայի հեղինակները վստահեցնում են, որ ամեն շաբաթ վերանում է 3-5 կգ, քաշի ընդհանուր կորուստը 3 շաբաթից հետո պետք է կազմի 7-12 կգ:

Բացի դրանից՝ կորցրած կիլոգրամները չեն վերադառնա ամբողջ 3 տարի:

Հավասարակշռված դիետա

Ներկայացնում ենք մեկ շաբաթվա սննդակարգը: Դիետայի երկրորդ և երրորդ շաբաթներն առաջինի կրկնությունն են: Ամբողջ 3 շաբաթ այս դիետան պահել պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է քո նպատակներից: Ուտելու ընդմիջումներին կարելի է չգազավորված ջուր խմել:

Մեկ շաբաթվա սննդակարգը

1-ին օր

Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
Ճաշ՝ 2 խաշած ձու, 1 կապ սխանախով կամ խաշած գազարով աղցան ոչ մեծ քանակությամբ բուսական յուղով, 1 լոլիկ (1 բաժակ տոմատի հյութ) առանց աղի:
Ընթրիք՝ 200-250 գ. սթեյք՝ բուսական յուղով տապակած, թարմ բանջարեղենով աղցան (կաղամբ, բազուկ, գազար)՝ բուսական յուղով:
2-րդ օր
Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ, չորահաց:
Ճաշ՝ 100 գ. սթեյք, 1 բաժին թարմ բանջարեղենով աղցան (կաղամբ, բազուկ, գազար):
Ընթրիք՝ 200 գ. անյուղ խոզապուխտ կամ խաշած միս, 1 բաժակ մածուն, կեֆիր կամ բնական ըմպելի յոգուրտ առանց հավելումների:
3-րդ օր

Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ, չորահաց:
Ճաշ՝ 1 գազար, բազուկ կամ նեխուրի մեծ արմատ՝ բուսական յուղով տապակած, 1 լոլիկ (1 բաժակ տոմատի հյութ), 1 մանդարին կամ սալոր, 1-2 նարինջ:
Ընթրիք՝ նույնը, ինչ ճաշը:

4-րդ օր

Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
Ճաշ՝ խաշած ձու, 3 մեծ խաշած գազար (կարելի է դրանցով աղցան պատրաստել՝ համեմելով ոչ մեծ քանակությամբ բուսական յուղով), 150 գ. պանիր:
Ընթրիք՝ մրգային աղցան: Բանան ուտել չի կարելի:
5-րդ օր

Նախաճաշ՝ քերած հում գազար կիտրոնի հյութով:
Ճաշ՝ 0,5 կգ անյուղ խաշած կամ շոգեխաշած ձուկ, 1 լոլիկ (տոմատի հյութ):
Ընթրիք՝ 1 ոչ մեծ սթեյք, թարմ բանջարեղենով աղցան: Կարելի է օգտագործել կաղամբ, բազուկ, գազար, վարունգ, բուլղարական պղպեղ:
6-րդ օր

Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
Ճաշ՝ 0,5 կգ հավի միս՝ բուսական յուղով շոգեխաշած կամ փայլաթիթեղով եփված:
Ընթրիք՝ 2 խաշած ձու, քերած հում գազար, 1 բաժակ թեյ:
7-րդ օր

Նախաճաշ՝ 1 բաժակ թեյ:
Ճաշ՝ 150-200 գ. հորթի կամ տավարի միս՝ շոգեխաշած կամ խաշած, խնձոր:
Ընթրիք՝ նույնը, ինչ ճաշը:
Այս դիետայի ընթացքում քաղցի ուժեղ նոպաներ դժվար թե ունենաս:

Իհարկե, ցանկացած դիետայից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ: