Ընդամենը 2-3 պրոցեդուրան կօգնի վերացնել թեփը, դադարեցնել մազաթափությունը և խթանել դրանց աճը

95

Ամեն օր մեր մարմինը ենթարկվում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններին։ Այդ ամենից ամենաշատը տուժում են բաց հատվածները՝ մաշկը և, իհարկե, մազերը։
Երբ վնասվում է գլխամաշկը, ապա մեզ մոտ հայտնվում են մազերի հետ կապված խնդիրներ։ Դրանք դառնում են չափից շատ յուղոտ, հայտնվում է թեփ, կամ մազերն ուղղակի սկսում են թափվել։

Մազերը չափից շատ նուրբ են, և անգամ շատ չնչին կլիմայական փոփոխությունները կարող են զգալիորեն ազդել դրանց վրա։

Ինչպես ցանկացած այլ օրգան, մազերը պետք է ստանան սնուցող նյութեր, որպեսզի լինեն առողջ։

Ահա թե ինչու են մենք որոշել խոսել մազերի առողջության մասին։ Կան գաղտնիքներ, որոնք կօգնեն մազերին պահպանել առողջությունը և գեղեցկությունը։ Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այդ հարցում։

Ձեզ հարկավոր է

  • 1 արմատ կոճապղպեղ,
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • 1 ճաշի գդալ մեղր։

Պատրաստումը

Սկզբից ձեզ անհրաժեշտ է քերել կոճապղպեղի արմատը և քամել դրա հյութը, այնուհետև միավորեք կոճապղպեղի հյութը մնացած բաղադրիչների հետ և խառնեք մինև միատարր զանգված ստանալը։

Օգտագործումը
 

Այս նյութը հարկավոր է օգտագործել շաբաթական 1 անգամ։  Քսեք ստացված միջոցը խոնավ մազերին, ծածկեք լոգանքի համար նախատեսված գլխարկով, տաքացրեք սրբիչով և թողեք մոտ 40 րոպե։

Այնուհետև լվացեք դիմակը և հետո սովորական շամպունով լվացեք գլուխը։

Կոճապղպեղի դիմակի կիրառումը տալիս է ձեզ շատ օգտակար հատկություններ և ահա դրանցից հիմնականները։

  • Բարելավվում է գլխամաշկի արյան շրջանառությունը
  • Արագացնում է մազերի աճը
  • Դադարեցնում է մազաթափությունը
  • Ամրացնում է մազերը
  • Վերացնում է թեփը

Սա դեռ ընդամենը մի քանի կարևոր առավելություններն են, որոնք մենք կարող են ստանալ շնորհիվ կոճապղպեղի։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: