Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի

128

Եթե ձեր կրունկները չոր են, ապա այս նյութը կօգնի ձեզ իմանալ մի միջոցի մասին, որը կօգնի ձեզ ունենալ փափուկ և գեղեցիկ կրունկներ ընդամենը 2-3 րոպեում՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ։
Չոր և ճաքճքած կրունկները ոչ միայն գեղեցիկ չեն նայվում, այլ նաև կարող են դառնալ լուրջ հիվանդությունների պատճառ և առաջացնել ցավ, եթե ճաքած կրունկների խնդիրը խորանա։

Դրանք նաև կարող են դառնալ բակտերիաների և միկրոբների համար սնվելու միջոց՝ առաջացնելով շատ մեծ խնդիրներ։ Ահա թե ինչի համար է հարկավոր օգտագործել այս բաղադրատոմսը։

Այս պրոցեդուրան ցանկալի է անցկացնել օրվա մեջ 1 անգամ լոգանքից հետո, և այն ձեզանից կխլի ընդամենը 2-3 րոպե։

Լոգանքից հետո պեմզա քարով մաքրեք կրունկները և քսեք կրեմի բարակ շերտ կամ յուղ։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր և ձեր կրունկները միշտ կունենան հիանալի տեսք։

Դուք կարող եք օգտագործել գլիցերին, գերչակի, ձիթապտղի և կոկոսի յուղեր, քանի որ դրանք շատ օգտակար են և պարունակում են շատ սնուցող նյութեր, որոնք սնում և խոնավացնում են մաշկը։

Ահա մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի ձեզ արագ վերականգնել, մեղմ ասած, վատ վիճակում գտնվող կրունկները։
Բաղադրիչներ` 10 հաբ ասպիրին (300 մգ), 70% բժշկական սպիրտ 250 մլ

Պատրաստումը` Մանրացրեք ասպիրինը՝ դարձնելով այն փոշի և խառնեք սպիրտի հետ։ Թողեք խառնուրդը մնա 2-3 օր, թափահարեք ամեն օր, որպեսզի ստանաք միատարր հեղուկ։

Մի քանի օր հետո լուծույթը պատրաստ է օգտագործման։ Վերցրեք թանզիֆի կտոր կամ բամբակի և թաթախեք այն խառնուրդի մեջ, այնուհետև դրեք այն վնասված հատվածներում, փաթաթեք ոտքերը սննդի տոպրակով և գուլպա հագեք։ Թողեք՝ գործի նվազագույնը 2 ժամ, իսկ ավելի լավ կլինի ամբողջ գիշերվա ընթացքում։ Առավոտյան լվացեք և քերեք քերիչով, քսեք կրեմ կամ յուղ։

Դուք կնկատեք, որ ձեր կրունկները դարձել են ավելի փափուկ, իսկ կոպիտ մաշկը և ճաքերը մեկընդմիշտ անհետացել են։

Այս բաղադրատոմսը նաև շատ լավ է վարիկոզի համար։ Մերսեք վարիկոզ ունեցող հատվածներն այս խառնուրդով, և ցավը աստիճանաբար կվերանա։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: