Ես այլևս չեմ հանդուրժում այն, ինչն ինձ դուր չի գալիս, իմ ժամանակն ու համբերությունը միայն արժանավորների համար են

64

Ես այլևս պատրաստ չեմ  հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ  ափսոսում եմ իմ ժամանակը  ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:
Ես տանել չեմ կարողանում  ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:

Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս,  սիրել նրան, ով ինձ չի սիրում,  ժպտալ նրանց, ովքեր  ինձ չեն պատասխանում ժպիտով:

Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին:

Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:

Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին:

Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:

Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:

Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:

Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել  կամ խրախուսական խոսք ասել:

Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են:

Ինձ  համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:
Ես  այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը: