7 իր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի նվեր ընդունել. դրանք ձեր կյանք ոչ մի լավ բան չեն բերի

120

Գոյություն ունեն մի քանի նվերներ, որոնք, համաձայն ժողովրդական բանահյուսության, ունեն բացասական էներգետիկա: Եթե դուք հավատում եք այդ նշաններին, ապա ավելի լավ է այդ նվերներից հրաժարվել:
1. Դանակ
Չի կարելի նվիրել ցանկացած կտրող-ծակող առարկա, քանի որ դրանք իրենց մեջ շատ բացասական էներգիա են կրում: Եթե մարդը պնդում է, որ ընդունեք նվերը, գնեք այն խորհրդանշական գումարով:

2. Ժամացույց

Այս անվնաս աքսեսուարը չեն նվիրում, քանի որ ժամացույցներին հատուկ է կանգնելը: Որպեսզի այսպիսի նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է այն նվիրողին մի փոքր գումար տաք:

3. Դրամապանակ
Եթե դուք ուզում եք բաց թողնել փողային հաջողությունը, ավելի լավ է որպես նվեր չընդունել դատարկ դրամապանակը: Գոնե մի մետաղադրամ դրա մեջ դրված պետք է լինի:

4. Թաշկինակ
Այս առարկան իր մեջ նեգատիվ էներգիա է կրում, քանի որ կապված է վշտի ու արցունքների հետ: Շատ երկրներում թաշկինակներ թաղումների ժամանակ են նվիրում:
5. Մարգարիտ
Շատ երկրներում մարգարիտը խորհրդանշում է արցունքներ ու հիվանդություն: Ընդունված է համարել, որ այդպիսի նվերը կարող է վիշտ, կորուստներ ու հիվանդություններ բերել:

6. Հայելի

Գործնականորեն ողջ աշխարհում հայելին կախարդական ու միստիկ առարկա են համարում: Ասում են, թե այն ունակ է խլելու երիտասարդությունը, գեղեցկությունն ու կենսական ուժերը:

7. Ձեռնոց
Ձեռնոցի հետ շատ կախարդական ծեսեր են կապված, որոնք ուղղված են մարդու անձը կառավարելուն: