Նա 37 տարեկանում կաթվածահար եղավ. Ամուսինը լքեց՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը թույլ գտնվելու իրավունք չուներ

90

Նա 37 տարեկանում պարալիզացվեց. Ամուսինը լքեց նրան՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը իրավունք չուներ թույլ գտնվել:
Ռիոնա Քելլին պարալիզացվեց 37 տարեկանում: Բժիշկներն ասացին, որ նա երբեք այլևս չի կարող քայլել: Այդ պատճառով նրանից հեռացավ ամուսինը, որի հետ երկար ժամանակ էր, ինչ ամուսնացած էր: Ամուսինը պահանջեփց ամուսնալուծվել, ինչպես նաև նախատեսում էր ստանալ չորս երեխաների խնամակալությունը:

Ռիոնան չէր ցանկանում բաժանվել իր երեխաներից, այդ պատճառով որոշեց կրկին քայլել սովորել: 8 շաբաթում նրան հաջողվեց կրկին ոտքի կանգնել, իսկ այժմ կինը կարող է անգամ քայլել առանց որևէ մեկի օգնության: Սակայն նա դեռևս չի կարող հաղթահարել մեծ տարածություններ, դրա համար էլ սայլակի անհրաժեշտությունն է լինում:

Նրա խոսքերով ամենադժվարը ոչ թե ինսուլտն էր, այլ դավաճանված լինելը ամուսնու կողմից, ում հետ ապրել էր 14 տարի:

Երբ ինսուլտից հետո Քելլին որոշեց, որ պետք է պայքարի քայլելու համար, բժիշկներն ասացին, որ նման դեպքերում հարկավոր է լինում անցնել 6-ամսյա ուժեղացված թերապիա, որ մարդը կրկին փորձի ոտքի կանգնել: Կինը իհարկե սկսեց զբաղվել, սակայն շուտով հասկացավ, որ միայնակ անկարող է դա անել:

Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տվեց, որ փնտրում է անձնական մարզիչ, որը կօգնի նրան վերականգնել պարալիզացված վերջույթները:

 
Նրա հայտարարությանը արձագանքեց ամերիկյան ֆուտբոլի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Կիտ Մեյսոնը:

 

Բուժումն ավարտելուց հետո նրանք շարունակեցին շփվել: Այժմ Կիտն ու Քելլին ապրում են միասին: Կնոջը հաջողվեց ստանալ երեխաների խնամակալությունը:

«Կիտը լավագույն բանն է, որ պատահել է ինձ կյանքում :

Նա ոչ միայն օգնեց ինձ ոտքի կանգնել, այլև վերադարձնել երեխաներիս: Ես խելագարվում եմ նրա համար», — ասում է երջանիկ Քելլին: