Սիրուհու նամակը կնոջը. իհարկե, ընտանիքը նա չի թողնի հանուն ինձ, բայց քեզ էլ արդեն երբեք հավատարիմ չի լինի

52

Մի փոքրիկ նամակ՝ գրված տղամարդու սիրուհու կողմից՝ նրա կնոջը։

«Դու հնարավոր է և զարմանաս, բայց ես երրորդն էի։ Դու սարսափա՞ծ ես։ Ես էլ եմ մի քիչ վիրավորված։ Ակնհայտ է, որ ընտանիքը նա չի թողնի և ինձ մոտ չի գա, բայց քեզ էլ արդեն հավատարիմ չի լինի:

Մենք երևի թե շուտով բաժանվենք։ Ես ուզում եմ վերջ դնել այս հարաբերություններին։ Դու վախենալու առիթ չունես, թե նա կթողնի ընտանիքն ու ինձ մոտ կգա։ Բայց դու պետք է հասկանաս, որ ինձանից հետո նրա կյանքում մեկ այլ կին կհայտնվի, հետո՝ մեկ ուրիշը։

Տղամարդը, որը սիրուհի է ունեցել, արդեն երբեք հավատարիմ չի դառնա։Ես գիտեմ, շատ կանայք են համոզված, որ ամեն բան կարելի է ուղղել և ամուսնությունը կարելի է փրկել։ Հարցն այն է, որ նրանք իրոք փորձում են փրկել հենց ամուսնությունը… երբ հարգանք արդեն չկա։

Դավաճանությունը, սիրուհին՝ արդեն հարգանքի բացակայություն է։ Ափսոս, որ ես դա ուշ հասկացա և ընդհանրապես հայտնվեցի այս ամբողջ պատմության մեջ»։