Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում երեխայի հետ, ու հանկարծ մայրը հիշեց այն, ինչը նրա մտքով անգամ չէր անցնում

99

Ընտանիքը մեծ շուքով նշեց իր սիրելի դստեր 2 ամյակը: Հաջորդ օրը մայրը երեխայի վրա տարօրինակ ցան նկատեց: Նա մտածեց, որ նախորդ օրը երեխան քաղցրավենիք շատ է կերել:

Բայց դա միայն մղձավանջի սկիզբն էր: 8 ամիս շարունակ փոքրիկ Սիեննան տառապում էր: Ցանը չէր անցնում, իսկ բժիշկները չէին կարողանում գտնել պատճառը և բուժել:

Նրա վիճակը գնալով վատանում էր, դեմքը ծածկվել էր բշտիկներով, որոնցից արյուն էր հոսում, երեխայի հագուստը անընդհատ արյունոտվում էր: Երեխան չէր կարողանում ուտել բերանի շուրջ ի հայտ եկած խոցերի պատճառով:

Սկզբում բժիշկները կարծում էին, որ երեխայի մոտ էկզեմա է կամ ալերգիա:

Ու մի օր հանկարծ մայրը հիշեց, որ դստեր ծննդյան օրը իրենց ազգականներից մեկի մոտ հերպես կար: Մայրը վերհիշեց ինչպես այդ ազգականը գրկեց երեխային և համբուրեց:

Վերջապես պարզ դարձավ, որ երեխան վարակվել էր հերպեսի 1 տիպի վիրուսով: Երեխան բուժվեց և վերադարձավ տուն:

Երեխայի մայրը հորդորում է բոլոր ծնողներին թույլ չտալ համբուրել երեխաներին: