Քույրս ինչ-որ տեղից գտել էր դարչինով մեղրի բաղադրատոմսը և ամեն օր ընդունում էր այն. արդյունքը տեսնելուց հետո ես ուղղակի չէի հավատում աչերիս, հիմա ես էլ եմ ամեն օր դարչինով մեղր ուտում

692

Դեռ Հին Եգիպտոսում ծանոթ էին դարչինի օգտակար հատկություններին, և այդ է պատճառը,որ այն պետք է մարդկանց սննդակարգի անբաժան մասը լինի:Այն կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ:

Դարչինն ու մեղրը դեռ հնուց շատ հաճախ օգտագործվել են չինական բժշկության մեջ:Մեղրն ու դարչին կազմում են այնպիսի միացություն,որն օգնում է բուժել տարբեր հիվանդություններ:Անգամ առանձին օգտագործման դեպքում դրանք չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները:

Մեղր

Մեղրը իսկական բնական հակաբիոտիկ է,որը մեղուների քրտնաջան աշխատանքի արդյունք է և պարունակում է բազմաթիվ վիտամիններ:

Դարչին

Դաչրինը դեռ Հին եգիպտոսում հայտնի էր իր բուժական հատկությունների շնորհիվ:Այն կարող է բուժել տարբեր հիվանդություններ: Հենց այդ պատճառով էլ իր ուրույն տեղն ունի մարդկանց սննդակարգում:Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով, կարգավորում է իմունային համակարգը,մանրէազերծում է ստամոքսը, առույգացնում է,լավացնում է մարսողությունը,շատ լավ միջոց է մրսածության և փորլուծության դեմ:

Պետք է նշել,որ դարչինի ավելորդ քանակությունը կարող է վնասակար լինել լյարդի և երիկամների համար:Չի կարելի այն օգտագործել օրական 3գ.-ից ավել:

Ինչպե՞ս օգտագործել մեղրն ու դարչինը.

Այն շատ լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:

Մեղրով տարայի մեջ ավելացրեք մի քանի ճաշի գդալ դարչին և հանգամանորեն խառնեք, մինչև դառնա համասեռ մասսա:Ամեն առավոտ նախաճաշին կերեք այս խառնուդրով պատված հաց կամ թխվածքաբլիթ:Այն նպաստում է խոլեստերինի և ինֆարկտի հավանականության նվազեցմանը օրգանիզմում:Այն կարգավորում է նաև սրտի աշխատանքը,ամրացնում անոթները:

Օգնում է բուժել արտրիտը.

2ճ.գ. մեղրին և կես թ.գ. դարչինին ավելացնել 1 բաժակ տաք ջուր,խմել առավոտյան սոված փորին և երեկոյան քնելուց առաջ: Հետազոտությունները ցույց են տվել,որ հետազոտվող կամավորներից 75-ը արդեն մեկ շաբաթ անց ցավ չեն զգացել ոտքերում,իսկ բոլոր 200-ը մեկ ամիս անց սկսել են հանգիստ քայլել:

Օգնում է երիկամների և միզապարկի բորբոքումների դեպքում.

1 բաժակ տաք ջրին ավելացնել 1ճ.գ. մեղր և 2թ.գ. դարչին,խառնել,խմել ամեն օր առավոտյան սոված փորին և ճաշից հետո:Այս խառնուրդը հզոր հակաբիոտիկ է,շատ կարճ ժամանակում սպանում է բոլոր բակտերիաները:

Հիանալի միջոց է մրսածության դեմ.

Մրսածության,հազի և շնչառական հիվանդությունների բուժման համար 1 բաժակ ջրին ավելացնել 1ճ.գ. մեղր և մեկ պտղունց դարչին,խմել օրական մի քանի անգամ:

Ամրացնում է իմունային համակարգը.

Նույն խառնուրդը խմելով ամրանում է իմունային համակարգը,արյան սպիտակ գնդիկները և օրգանիզմը պաշտպանվում տարբեր վիրուսներից և բակտերիաներից:

Նիհարելու համար.

Մեկ բաժակ ջրի մեջ լուծել 1ճ.գ. մեղր և կես թ.գ. դարչին,խմել ամեն օր 30 րոպե նախաճաշից և քնելուց առաջ:Քաշի նվազեցումը ապահոված է:

Նվազեցնում է խոլեստերինի քանակությունը.

1/2լ. ջրի մեջ լցնել 2ճ.գ. մեղր և 1ճ.գ. դարչին:Այս խառնուրդը կարելի է խմել օրական 3 անգամ,որը շատ կարճ ժամանակում կբերի կհասցնի  խոլեստերինի մակարդակը 10% -ի: