Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է

145

Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ

  • 0,5 կգ կարտոֆիլ, 1 ատամիկ սխտոր  (խոշոր)
  • 2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ  չորացրած օրեգանո, Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Մաղադանոս

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:

Ջեռոցի տապակի վրա  փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:
Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը,  մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

Համեմել աղով, պղպեղով  և ջուր լցնել:

Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:

Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել;