Ձեռքերի միջոցով իմացեք, թե առողջական ինչ խնդիրներ ունեք

70

Մեր ձեռքերը մեր օգնականներն են ոչ միայն մեր գործերն անելու գործում, այլ նաև հուշում են մեր առողջական վիճակի մասին:

Սառը և կապտավուն երանգով ձեռքերը վկայում են արյունատար անոթների կծկումների գործառույթի խանգարման մասին:

Նորմայից բարձր ջերմաստիճանը ձեռքերում վկայում է, որ խնդիրներ կան լյարդի հետ, լյարդը չի կարողանում հաղթահարել ինտոքսիկացիան, որի հիմնական պատճառը կարող են լինել դեղորայքը, ակլոհոլը, քիմիական նյութերը:

Սառը ափերը վկայում են էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրների մասին:

Խոնավ ձեռքերը հուշում են հիպերթիրեոզի մասին, իսկ չոր և գունատ ձեռքերը՝ հիպոթիրեոզի:

Մատների վերջին ֆալանգների մաշկի վրա առաջացած խորը երկայնակի ծալքերը  վկայում են շաքարային դիաբետի, հիպոթիերոզի կամ էնդոկրին համակարգի  խնդիրների մասին:

Եթե ճկույթը կամ երկու ձեռքերի ճկույթները թմրում են, հնարավոր է դա վկայում   սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին:

Բթամատերի թմրածությունը  վկայում է թույլ շնչառական համակարգի մասին:

Եթե մատների ծայրերը կարմրամանուշակագույն երանգ ունեն դա վկայում է մարսողական աշխատանքի խանգարման մասին:

Եթե աջ ձեռքի ցուցամատի կողային հատվածում քոր է առաջանում, դա խոսում է հաստ աղիքի աշխատանքի խաթարման մասին, իսկ ցուցամատի արտաքին մակերևույթի վրա ի հայտ եկած անհարթությունը հնարավոր է վկայում է լեղապարկի  հետ խնդիրների մասին: