Կիտրոնաջուրը իսկական հրաշք կգործի ձեր օրգանիզմի հետ

102

Կիտրոնաջուրը շատ օգտակար է օրգանզիմի համար:  Այն հզոր հակաօքսիդանտ է, պարունակում է В և С վիտամիններ, ածխաջրեր, եթերային յուղեր և այլ բաղադրիչներ:

Կիտրոնաջրի կանոնավոր կերպով օգտագործումը ամրապնդում է իմունիտետը, լավացնում է մարսողությունը, օգնում  է ազատվել ավելորդ քաշից և մի շարք այլ հիվանդություններից:

Կիտրոնաջուր խմելը օգտակար է  հետևյալ դեպքերում:

Պզուկներ: Կիտրոնաջուրը  կանխում է նոր պզուկների առաջացումը, նաև կարելի է դեմքը մաքրել կիտրոնաջրով թրջած բամբակով:

Երկամային քարեր: Կալիումը մեծացնում է  մեզի մեջ  ցիտրատի մակարդակը, որը կանխում է  օքսալատների ձևավորումը, որոնք  հիմք են հանդիսանում երիկամներում քարերի ձևավորման համար:

Թույլ իմունիտետ: Կիտրոնաջուրը խթանում է իմունային համակարգը:

Ավելորդ քաշ: Կիտրոնում առկա վիտամինները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Լեղապարկի հետ խնդիրներ: Եթե ի հայտ են եկել խնդիրներ լեղապարկի հետ, ապա  խմեք կիտրոնաջուր:

Գրիպ և մրսածություն: Կիտրոնում առկա վիտամին С-ն  ազդում է, որպես բնական հակաօքսիանտ:

Թույլ եղունգներ: Կիտրոնաջուրը ամրապնդում է եղունգները և հեռացնում է սպիտակ հետքերը:

Թունավորումներ: Կիտրոնաթթուն կանխում է սննդային թունավորումները և օգնում է հաղթահարել մարսողության հետ կապված խնիրները:

Բորբոքումներ: Կիտրոնը կարող է չեզոքացնել  թթվայնությունը,  և կանխում է բորբոքային գործընթացները:

Հանում է այտուցները և ցավերը հոդերում: Կիտրոնաթուն կանխում է միզաթվի կուտակումը  հոդերում և դրանով իսկ  կանխում է  բորբոքումն ու արթրիտը: