Կենդանակերպի նշաններից 5 ամենահամեստ կանայք

102

Համեստությունը՝ բոլոր ժամանակներում համարվել է կնոջ ամենակարևոր որակներից մեկը։ Իսկ ովքե՞ր են Կենդանակերպի նշաններից ամենահամեստ կանայք։

Այծեղջյուր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավիչ են, հաճախ երիտասարդ տեսք ունեն, կարողանում են ընդգծել իրենց առավելությունները: Այծեղջյուրները վարվելակերպի հրաշալի կանոններ ունեն, հասարակության մեջ զուսպ են, լուրջ, գերադասում են համեստ, զուսպ կնոջ կերպարում լինել: Ձգտում են գեղեցիկ, բայց ոչ վուլգար տեսք ունենալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են լուրջ մարդու տպավորություն գործել:

Կշեռք
Կին Կշեռքները կարողանում են միևնույն ժամանակ հմայիչ ու համեստ լինել: Նրանք բաց են, բարյացկամ, երբեք չեն խախտում հասարակության կողմից ընդունված կանոնները, նրբանկատ են, ձգտում են բոլորի հետ հարգալից լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զուսպ են, կարողանում են թաքցնել էմոցիաները: Հաճախ են հասարակության շրջանում լավ դիրքի հասնում, ընտրում են աշխատանք, որը կապված է մարդկանց հետ շփման հետ:

Ցուլ
Ցուլերը մեծ ներուժ ունեն, միևնույն ժամանակ կարողանում են գրավիչ և նուրբ լինել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տիրապետում են ճիշտ վարվելակերպի կանոններին, կարողանում են հանգստություն պահպանել, զուսպ լինել: Համեստ պահվածք ունեն, բարեկրթության սահմանները չեն անցնում: Հասարակության շրջանում կոպիտ ու աննրբանկատ չեն արտահայտվում: